Չեխը բարեհաջող վիրահատության է ենթարկվել
«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը չորեքշաբթի օրը ուսի բարեհաջող վիրահատության է ենթարկվել, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Չեխիայի հավաքականի դարպասպահի ապաքինումը կտևւ 8-10 շաբաթ:
Հիշեցնենք, որ Պետր Չեխը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկո»-ի հետ կայացած առաջին խաղի ժամանակ: