211652_close_icon
views-count1739 դիտում article-date 15:33 08-05-2014

Ջեյմս Ուորլիքն իր ելույթով վերահաստատեց ԼՂ հարցում ամերիկյան դիրքորոշումը. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարկության մամլո խոսնակ Ջեն Փսակին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբվի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-ից հետ կանչելու Ադրբեջանի կոչին և հայտարարել, որ Ուորլիքը ներկայացրել և շարունակում է ներկայացնել Միացյալ Նահանգների դիրքորոշումը և սկզբունքները ղարաբաղյան հարցում: «Երեկ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Քարնեգիի հիմնադրամում: Իր ելույթում նա արտահայտեց ԱՄՆ-ի դիրքորոշումը և այն հայտնի սկզբունքները, որոնք՝ որպես հենք են ծառայելու հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,-ասել է Փսակին՝ հասկացնելով, որ Ադրբեջանը չպետք է նոր բան լսեր: «Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ հայտնում է իր բազմամյա դիրքորոշման և հակամարտության լուծման գործընթացին իր հավատարմության մասին»,-ասել է նա: Պատասխանելով հարցին, թե որևէ կապ տեսնու՞մ է Ուկրաինայի իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների ակտիվացման միջև, Փսակին պատասխանել է՝ ոչ:

Նմանատիպ նյութեր