Ջեյմս Ուորլիքն այսօր Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնի ԼՂ հարցի շուրջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով հուլիսի 12-ին հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնելու մոսկովյան իշխանությունների հետ:
«Այսօր կժամանեմ Մոսկվա և անհամբերությամբ սպասում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով խորհրդակցություններին: Մենք միասին աշխատում ենք ԼՂ խաղաղության ուղղությամբ»,-գրել է նա: