ԱՄՆ-ն ԼՂ հարցում իր դիրքորոշումը չի փոխել. ԱՄՆ Պետդեպ
Միացյալ Նահանգների տեսակետն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցում չեն փոխվել, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Արցախի անկախությունը չճանաչած ԱՄՆ Պետդեպը վերաբերվում Հայաստանի դեսպանատան և հայկական հարցերով Կոնգրեսի խմբի կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված Ղարաբաղի անկախության 23-րդ տարեդարձին:
Հարֆը նշել է, որ Կոնգրեսը նման միջոցառումներ կազմակերպելու հարցում խնդիրներ չի տեսնում, իսկ իրենց դիրքորոշումը չի փոխվել Ղարաբաղի հարցում: