211652_close_icon
views-count3188 դիտում article-date 23:54 07-05-2014

Դատապարտյալին թունավորե՞լ են. ահազանգ Արթիկից

Քիչ առաջ [b]SHAMHSYAN.com[/b]-ին էր ահազանգել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, ով հայտնեց, որ կանչով նշված ՔԿՀ ժամանած շտապօգնության աշխատակիցներն ամուսնուն տեղափոխել են Արթիկի քաղաքային հիվանդանոց, քանի որ Արտակի մոտ սկսվել ստամոքսի ուժեղ ցավեր և սրտխառնոց: Կարինեն անհանգստացած էր ամուսնու առողջության համար, ու նրա կարծիքով դա թունավորում է : Նա հայտնեց, որ օրեր առաջ վիրահատված Արտակի առողջությունը լավ քայքայված է ու հիմա վախենում է նրա համար: Կարինեն նաև հայտնեց, որ այսօր՝ մայիսի 7-ին Հակոբյանի` պայմանական վաղաժամկետ ազատման մասով դատական նիստն է եղել, և ՔԿՀ պետը նրան առաջարկել է չներկայանալ, քանի որ նկատել է դատապարտյալի գունատ վիճակը: Նշենք, որ Ա. Հակոբյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման՝ խուլիգանության համար և 4 տարի բարձրաձայնում է, որ ցանկանում են իրեն սպանել, որովհետև իր կատարած բացահայտումների հետևանքով իր նկատմամբ համակարգում թշնամություն են անում:

Նմանատիպ նյութեր