1935 դիտում
22:23 07-05-2014
Դեղին համարանիշները դարձյալ կփոխարինվեն սպիտակով. տեսանյութ
Տաքսու վարորդները դեմ են մեքենաների դեղին պետհամարանիշները հիմա էլ նոր, սպիտակ պետհամարանիշներով փոխարինելուն: Ժամանակին նրանք դեղին համարանիշների համար մեծ գումար են ծախսել: Տաքսու վարորդները պնդում են նաև, որ սպիտակ պետհամարանիշներով մեքենաներին մարդիկ չեն վստահի, քանի որ ցանկացած վարորդ մի քանի վայրկյանում իր մեքենան կարող է վերածել տաքսիի, ընդ որում` առանց հարկային դաշտ մտնելու:
Տրանսպորտային միջոցների մասին օրենքի փոփոխությունները պատգամավորների սեղանին են: Նախատեսվում է տաքսիները տարբերակել դիմապակուն փակցված ինքնակպչուն կտրոններով:
Տաքսու վարորդները հակադարձում են` ուղեւորը հեռվից չի կարող նկատել դիմապակու կտրոնը: Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալը բացատրում է` կտրոնից բացի, բոլոր փոխադրամիջոցների տանիքին անպայման պետք է լինի նաև տաքսու շախմատաձեւ նշանը:
Տրանսպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետն էլ հաշվել է` նախկինում անհատ տաքսու վարորդը տարեկան վճարում էր 25. 000 դրամ տուրք, պետռեգիստրի համար 3000 դրամ, դեղին համարների համար մոտ 17.500 դրամ, 5000 ամսական եկամտային հարկ եւ 9500` արտոնագրային վճարներ: Ընդամենը, ըստ պաշտոնյայի` տարվա մեջ տաքսու վարորդից պահանջվում է մոտ 219.500 դրամ: Նոր օրենքով անհատ տաքսու վարորդը տարեկան կվճարի մոտ 120.000 դրամ տուրք և կազատվի մյուս վճարումներից: Իսկ սահմանամերձ գոտու վարորդները կունենան նաև արտոնություններ:
Նոր օրենքն ընդունվելուց հետո, տաքսիների վարորդները պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը պարտավոր կլինեն ճանապարհային ոստիկանություն հանձնել դեղին համարանիշներն ու հաշվիչների ստուգման եզրակացությունը: Օրենքը չկատարողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27466]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
13:08 29-08-2014
Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր հատվածներում նորերով կփոխարինվեն հին եզրաքարերը
3780 դիտում
19:35 05-07-2016
Պորոշենկոյի հրամանով` Ուկրաինայի զինվորականների ուսադիրներին պատկերված աստղերը կփոխարինվեն ռոմբերով
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար