Պորոշենկոյի հրամանով` Ուկրաինայի զինվորականների ուսադիրներին պատկերված աստղերը կփոխարինվեն ռոմբերով
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի` ռազմական համազգեստի ուսադիրների վրա պատկերված աստղերը կփոխարինվեն ռոմբերով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախագահի խորհդական Յուրի Բիրյուկովը:
Այդ ուղղությամբ աշխատանքները ընթանում էին արդեն մեկ տարի,- գրում է խորհրդականը, ով տեղադրել է նաև նոր ուսադիրների լուսանկարը: