211652_close_icon
views-count1698 դիտում article-date 21:00 07-05-2014

«Փյունիկ»-ը` Հայաստանի գավաթակիր. տեսանյութ

Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին Երևանի «Փյունիկ»-ն ու Կապանի «Գանձասար»-ը: «Հանրապետական մարզադաշտում» կայացած խաղն ավարտվեց Սարգիս Հովսեփյանի սաների 2:1 հաշվով հաղթանակով: Հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկ»-ի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով մրցակցի դարպասը գրավեց առաջին խաղակեսի վերջնամասում: 59-րդ րոպեին փյունիկցիների առավելութունը կրկնապատկեց Սարգիս Բալոյանը: Երկու րոպե անց կապանցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գլխի գեղեցիկ հարվածով աչքի ընկավ «Գանձասար»-ի ավագ Նարեկ Բեգլարյանը: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չգրանցվեցին և «Փյունիկ»-ը իր պատմության ընթացքում 7-րդ անգամ հռչակվեց Հայաստանի գավաթակիր: Բացի այդ Երևանը ներկայացնող ակումբը հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի խաղարկությանը հանդես գալու հնարավորթյուն ստացավ: [b]«Փյունիկ» - «Գանձասար»` 2:1[/b] Գոլեր` Հովհաննիսյան 45+4' , Բալոյան 59’ – Բեգլարյան 61’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր