211652_close_icon
views-count1509 դիտում article-date 10:40 07-05-2014

Տիգրան Սարգսյանի քարոզչական կենտրոնը Բելգիայում է․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն արտերկրում է։ Սակայն շարունակում են աշխատել տեղեկատվական և քարոզչական այն կայքերը, որոնք սպասարկում են նրա շահերը։ Ճիշտ է, խոսակցություններ կան, որ դրանց մի մասը վաճառվելու է, սակայն բավական ինտենսիվ տեղի են ունենում տեղեկատվական արտահոսքեր կամ ավելի պարզ ասած՝ կոմպրոմատների հրապարակումներ։ Ու հետաքրքիրն այն է, որ Էլեկտրոնային փոստով դրանք առաքվում են կամ «Ֆեյսբուքով» լայնորեն տարածվում են միևնույն վայրից՝ Բելգիայի Լիիգե քաղաքից։ Թե ով է Բելգիայում նստած համակարգում այդ «էլեկտրոնային պատերազմը», այս պահի դրությամբ մեզ դեռևս հայտնի չէ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր