211652_close_icon
views-count2281 դիտում article-date 19:52 19-07-2014

Ֆիննական մաքսային անցակետն առգրավել է Ուկրաինա փոխադրվող զենք-զինամթերք, այդ թվում՝ հրթիռային տարրեր

Ֆինլանդիայի օդանավակայանի մաքսային անցակետում խոշոր չափի զենք-զինամթերք է առգրավել է, որը փոխադրվում էր Ուկրաինա: Ինչպես այսօր հայտնել է Helsingin Sanomat թերթը, զենքն առգրավվել է հունիսի վերջին՝ Հելսինկ-Վանտաա միջազգային օդանավակայանում, բեռի ստուգման ժամանակ: Թերթը գրում է, որ առգրավված զենքի մեջ եղել են նաև հրթիռային համակարգի տարրեր: Կոնտեյները ասիական երկրներից Ֆինլանդիայով՝ որպես տարանցիկ ճանբապարհ, փոխադրվում էր Ուկրաինա, սակայն դրա համար համապատասխան թույլտվություն չի ունեցել: Մինչ այժմ չի պարզվել, թե ում էր հասցեագրված բեռը: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:

Նմանատիպ նյութեր