211652_close_icon
views-count966 դիտում article-date 14:23 06-05-2014

Դանակի հարվածներ` վիճաբանության ժամանակ

Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին, որը նշված վայրում վիճաբանելով 1986 թ. ծնված Վալերիկ Կ.-ի հետ` դանակով հարվածներ է հասցրել նրան` ոտքերի շրջանում պատճառելով վնասվածքներ: Վալերիկ Կ.-ին ոստիկանության ծառայողները տեղափոխել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ: Քննությունը վարում է ոստիկանության քննչական բաժանմունքը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր