90148 դիտում
10:29 11-04-2017
Ամուսինների միջև վիճաբանության ժամանակ դանակի հարված ստացած կինը պնդում է, որ իրեն ծանր մարմնական վնասվածք չի պատճառվել ու ինքը բողոք չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2016 թվականի հունիսի 22-ին Սարի Թաղ 2-րդ փողոցի 23 տան բնակիչ՝ 31-ամյա Վիգեն Գյուլզադյանի կողմից դանակի հարված ստացած նրա կինը՝ 31-ամյա Աննա Սերոբյանը, պնդում է, որ ամուսինը իրեն ամենևին էլ ծանր մարմնական վնասվածք չի պատճառել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից հետո Աննային տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մեկ շաբաթ մնալուց հետո նա դուրս էր գրվել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Աննան ասաց. «Ես սկզբում բողոք չեմ ունեցել, միայն ցուցմունք եմ տվել, որը չի համապատասխանել իրականությանը, ուղղակի վրդովված եմ եղել այդ պահին: Այնուհետև ամուսնուս նկատմամբ կիրառվել է քր.օր-ի 113 հոդվածի 1-ին մասը, գործը կարճվել է, որից հետո մենք մեկնել ենք Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ տեղեկացանք, որ ամուսնուս նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել և 2017 թ-ի մարտի 8-ին վերադառնալով Հայաստան՝ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ կալանավորեցին:
Այժմ ինձնից ցուցմունք չեն վերցնում, այն ժամանակ հիվանդանոց տեղափոխվելուն պես, ոստիկանների ներկայությամբ բժիշկը ինձ առաջարկեց դուրս գրվել հիվանդանոցից, որը նույնպես փաստում է այն մասին, որ ինձ պատճառված վնասվածքը ամենևին էլ ծանր չի եղել: Բայց նա ինձ դուրս չգրեց՝ իմանալով, որ Ռուսաստանում ունեմ աշխատող ծնողներ, ովքեր կարող են հոգալ իմ հիվանդանոցային ծախսերը ու մեկ շաբաթ պահեց հիվանդանոցում, պահանջեց վճարել 460.000 դրամ, որը ես մինչև օրս չեմ վճարել: Հիվանդանոցում գրել են այնպիսի վնասվածքներ, որոնք ես իրականում չեմ ստացել:
Այժմ գործը դարձրել են քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մաս, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»:
Վերջում նա խնդրեց արդարության հաստատում, որ «գույները չխտացնեն». իր ստացած վնասվածքը չվերագրեն ծանր մարմնական ու ամուսնուն ազատ արձակեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+