211652_close_icon
views-count2253 դիտում article-date 08:50 06-05-2014

Ո՞վ կնշանակվի Կադաստրի կոմիտեի նախագահ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երվանդ Զախարյանին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելուց հետո, որոշ լուրերով, նրա տեղը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀԿ-ական պատգամավոր, Շենգավիթի նախկիև թաղապետ Մարտին Սարգսյանը, ով նաև Առևտրաարդյունաբերակաև պալատի ղեկավարն է։ Հաջորդը ցուցակում Նարինե Միրզոյանն է, ով ինքնաբացարկի դիմում է գրել։ Թվում էր՝ խորհրդարան են տանելու ՀՀԿ հին գվարդիական Վազգեն Կարախանյանին, սակայն ՀՀԿ ղեկավարությունը մտադիր է տանել ՀՀԿ ցուցակի 118-րդ տեղում հանգրվանած Կարեն Բեքարյանին՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր