Կայացել է երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի և Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ս. թ ապրիլի 27-ին և 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնը:
Համերգային երկու օրերի ընթացքում հնչել են երիտասարդ տասնմեկ ռուս կոմպոզիտորների տասներեք ստեղծագործություններ:
Համերգին մասնակցել են Հայաստանի պետական երիտասարդական և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը, ինչպես նաև՝ մենակատարներ։
Ռուսաստանի պատվիրակության կազմում էին կոմպոզիտորներ Յարոսլավ Սուձիլովսկին /ՌԴ կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի ղեկավար/ և Էլմիր Նիզամովը /Թաթարստանի Ինքնավար Հանրապետության Երիտասարդ կոմպոզիտորների մասնաճյուղի ղեկավար/:
Փառատոնի շրջանակում, Մոսկվայում երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կներկայացվեն ռուսաստանյան երաժիշտ-կատարողների և երաժշտախմբերի կողմից: