211652_close_icon
views-count1357 դիտում article-date 19:00 05-05-2014

3-ամյա Արտյոմիկի կյանքը հնարավոր է փրկել. տեսանյութ

«Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր է». 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մայրիկի՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ 1 տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ), սակայն վերջերս պարզվել է, որ երեխայի սրտի հետին պատին անցքեր կան, և փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում. անհրաժեշտ է երեխային շտապ վիրահատության ենթարկել: «Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ անել 2պատճառով. նախ սարքավորում չկա, հետո մասնագետ չկա, որ նման իրավիճակում անցքերը փակի»,-ասում է երեխայի մայրը՝ նշելով, որ այստեղի բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա, որտեղ հնարավոր է՝՝ կարողանան փակել երեխայի սրտի հետին պատին գոյացած անցքերը: 1անցքը փակելու գինը 10 000 դոլար է, եւ նույնիսկ 1 անցք փակելը կարող է բարելավել երեխայի առողջական վիճակը: Հովհաննիսյանների ընտանիքը չունի այդքան գումար երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, պատմում է, որ դիմել են մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների, որպեսզի օգնեն իրենց, բացել են բանկային հաշիվ, օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել: Հույս ունեն, որ իրենց կօգնեն առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը: «Ցանկանում եմ, որ այս մեր փոքրիկ երկրում ոչ մի բալիկ չունենա ոչ մի առողջական խնդիր»,- ասում է Էդիկ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանների ընտանիքը չի մոռանում ամեն առիթով շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր դեռ 1 տարի առաջ օգնել են իրենց, միեւնույն ժամանակ հավատում է, որ այժմ էլ կգտնվեն կամեցողներ եւ 3-ամյա իրենց փոքրիկի կյանքը նորից կփրկեն: Պետք է նշել նաեւ, որ բարի մարդկանց շնորհիվ երեխայի վիրահատության համար արդեն 5000 դոլար հավաքվել է: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=jzAkro_18Ng&feature=youtu.be]տեսանյութում[/url]. 3-ամյա Արտյոմիկին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» 15700 15799760200 AMD 15700 15799760201 USD 15700 15799760246 EURO 15700 15799760158 RUB, Ստացող` Էդիկ Հովհաննիսյան ArCa – 6770450000058620 «Ես քեզ, դու՝ ուրիշին» նախաձեռնություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր