9204 դիտում
10:36 18-03-2016
Թունավորման դեպք Երևանում. բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում 29-ամյա մոր և 7-ամյա ու 6-ամյա երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել
Երեկ` մարտի 17-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ Երևանի շտապ օգնության թիվ 41 հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացուհու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ասատրյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Սարի-Թաղի 1-ին փողոցի բնակիչ, 29-ամյա Անժելա Ալեքսանյանն է:
Նույն օրը, ժամը 18:10-ին, Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել այս անգամ «Մուրացան» հիվանդանոցային համալիրից, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երևանի շտապ օգնության թիվ 42 հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել Սարի Թաղի 1-ին փողոցի բնակիչներ, 7-ամյա Բենիամին Գևորգյանին և 6-ամյա Էրիկ Գևորգյանին:-
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոցներ են տեղափոխվել Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 92 տանից՝ գազօջախից առաջացաց շմոլ գազի թունավորմամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ալեքսանյանը Բ. և Է. Գևորգյանների մայրն է: