Գորբաչովն առաջարկել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողով անցկացնել
Խորհրդային միության նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովն առաջարկել է ԱՄՆ-ռուսաստան գագաթաժողով անցկացնել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա կարծիքով՝ գագաթաժողովի նպատակը պետք է լինի Ուկրաինայի իրավիճակի պատճառով Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերություններում խորը ճգնաժամից խուսափելը:
«Առաջարկում եմ Ռուսաստանի և Միացյալ նահանգների ղեկավարներին առանց որևիցե նախապայմանների մտածել գագաթաժողով անցկացնելու մասին: Պետք չէ վախենալ «դեմքը կորցնելուց»: Հարկավոր է միայն մտածել ապագայի մասին»,-վստահ է Գորբաչովը: