«Նապոլի»-ին` Իտալիայի գավաթակիր. տեսանյութ
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ավարտվեց Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց հանդիպեցին «Ֆիորենտինա»-ն և «Նապոլի»-ն: Տրիբունաներում տեղի ունեցած մասսակայան անկարգությունների հետևանքով խաղի մեկնարկը հետաձգվեց 45 րոպեով: Այդուհանդերձ խաղը կայացավ և այն ավարտվեց «Նապոլի»-ի հաղթանակով: Մրցավեճի գլխավոր հերոսը դարձավ Լորենցո Ինսինյեն, ով 11-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 17-րդ րոպեին կրկնապատկեց այն: 28-րդ րոպեին Վարգասի շնորհիվ «մանուշակներին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպվեց 92-րդ րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ Դրիս Մերտենսը:
Հավելենք, որ «Նապոլի»-ին իր պատմության ընթացքում 5-րդ անգամ հռչակվեց երկրի գավաթակիր:
«Ֆիորենտինա» - «Նապոլի»`1:3
Գոլեր` Ինսինյե 11', 17', Մերտենս 92' – Վարգաս 28'