211652_close_icon
views-count1523 դիտում article-date 19:14 03-05-2014

«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը տրվեց հայտնի լրագրող Մեսրոպ Հարությունյանին.168.am

Այսօր` մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի Ժուռնալիստի տանը կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի մի շարք հայտնի լրագրողներ, խմբագիրներ և լրատվական դաշտի հետ կապված գործիչներ: Ինչպես գրում է [url=http://168.am/2014/05/03/360904.html#.U2TSaq5iuYE.facebook]168.am[/url]-ը, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, նախքան բոլոր լրագրողներին շնորհավորելը, իր առաջին իսկ նախադասությամբ նշեց` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատությունն է: «Ամեն օր, երբ յուրաքանչյուր լրագրող նստում է համակարգչի առջև, կարծում եմ, որ վայելում է այդ օրը, այդ իրավունքը, հնարավորությունը, և նա այլևս չի կաշկանդվում, թե ինչ մտքից սկսի, ինչ վերնագիր դնի, ինչ ամփոփում ունենա, որովհետև նա չի տեսնում ո´չ գրաքննություն, ո´չ խմբագրի բիրտ հայացքը, ո´չ օրենքով արգելանքը: Դա արդեն մասնագիտական մեծ նվեր է»,- ասաց Աստղիկ Գևորգյանը: «Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ տարիներ հետո այլևս այս տոնի ժամանակ չհիշենք այն դեպքերը, երբ ժուռնալիստի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, երբ խոչընդոտվել է ժուռնալիստի մասնագիտական աշխատանքը, այլ ուղղակի խոսենք ձեռքբերումների մասին և մեկից ավելի մրցանակներ տանք, այնքան շատ լինեն մամուլի ազատությունից օգտվող լրագրողները»,- ավելացրեց նա: Ինտրիգը երկար չպահպանվեց. մրցանակը հանձնվեց հայտնի լրագրող մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանին`պրոֆեսիոնալիզմի, ազատ մամուլի և խոսքի ազատության, տեղեկատվության ավանդական և նոր հարթակներ խոսքի ազատությանը նպաստելու և լրագրողական գործունեության համար: Արամ Սարգսյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://168.am/2014/05/03/360904.html#.U2TSaq5iuYE.facebook]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր