Սլավյանսկում ԵԱՀԿ դիտորդներն ազատ են արձակվել
Սլավյանսկում ռուսամետ անջատողականների կողմից ձերբակալված ԵԱՀԿ դիտորդներն ազատ են արձակվել։ ԵԱՀԿ 8 ներկայացուցիչներն ու նրանց ուղեկցող ուկրաինացի սպաները ձերբակալվել էին ապրիլի 25-ին քաղաքի մուտքի անցակետերից մեկում։ Նրանց լրտեսության մեջ էին մեղադրում։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Միջնորդական առաքելությամբ Սլավյանսկ մեկնած ՌԴ֊ում մարդու իրավունքների հարցերով նախկին հանձնակատար Վլադիմիր Լուկինը հայտնել է, որ այս պահի դրությամբ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել:
«Ազատ են արձակել բոլոր 12 հոգուն, ովքեր իմ ցուցակում կան»,- հայտնել է Լուկինը: