Սլավյանսկում ազատ է արձակվել ԵԱՀԿ ռազմական դիտորդներից մեկը
Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ազատ է արձակվել ԵԱՀԿ ռազմական դիտորդներից մեկը, իսկ կազմակերպության բանակցություն վարողները լքել են քաղաքը, հայտնում է Ռիա Նովոստին:
Նշվում է, որ նախնական տվյալներով, ազատ արձակվածը Շվեդիայի քաղաքացի Թոմաս Յոհանսոնն է: Նրան ազատ արձակելու որոշումը կապված է դիաբեդով հիվանդ լինելու հետ :
Դեռ ձերբակալված են մնում ևս 10 դիտորդական ներկայացուցիչներ: