211652_close_icon
views-count1608 դիտում article-date 09:18 02-05-2014

ՀՀ սննդի արդյունաբերությունում 5-ից մինչև 50 տոկոս նվազում է արձանագրվել․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է։ Ընդ որում, նվազում է արձանագրվել այնպիսի ապրանքատեսակների արտադրության ծավալներում, որոնք կարելի է առանձնապես մտահոգիչ համարել։ Մասնավորապես՝ 75-50 տոկոսով նվազել է շարժիչների, ռելեների, ավտոգենային սարքավորումների, տրանսֆորմատորների արտադրությունը։ Սննդի արդյունաբերությունում 5-ից մինչև 50 տոկոս նվազում է արձանագրվել կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, մայոնեզի արտադրությունում։ Նշենք, որ 1.3 տոկոսով նվազել է անգամ հացի արտադրությունը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր