Ահասարսուռ դեպք Վանաձորում. Երիտասարդը մեխել է ոտքերը. aravot.am
Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39 ամյա Արթուր Սմբատյանը արդեն երկու օր է՝ մեխել է ոտքերը: Նրա մայրը՝ Ռոզա Սարդարյանը [url=http://www.aravot.am/2014/05/01/456768/]Aravot.am[/url]-ին պատմել է, որ որդին այդ ծայրահեղ քայլին է գնացել՝ բողոքելով իրեն Երեւանից Վանաձոր տեղափոխելու որոշման դեմ:
Տիկին Սարդարյանի պատմելով, որդուն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխել մարտին՝ առողջական խնդիրների պատճառով: Բայց մի քանի օր առաջ առանց բացատրության ու բուժման գործընթացը կիսատ թողնելով՝ նրան կրկին տեղափոխել են Վանաձոր:
Մայրն անկեղծացել է, որ որդին գլխի հետ կապված խնդիրներ ունի եւ երբ նյարդայնանում է ինքնավնասում է կատարում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/05/01/456768/]այստեղ[/url]: