Փարիզի ահասարսուռ կատակոմբը` լցված մարդկային ոսկորներով. ֆոտոշարք
330 կմ երկարությամբ այս ահասարսուռ լաբիրինթոսը գտնվում է Փարիզի կենտրոնում եւ կրում է «դժոխքի դարպասներ» անվանումը:
Մինչեւ 1500-ական թվականները, Փարիզում ժողովրդագրական պայթյունի հետեւանքով աճում էր գերեզմանների պահանջարկը: Մարկանց մարմինները անկանոն կերպով լցնում էին տարբեր նկուղներ եւ փակում: 1780 թվականի հեղեղումների ժամանակ թաղվածների ոսկորները լցնում են քաղաքի փողոցները:
Լյուդովիկոս XVI-ի հրամանով ոսկորները հավաքվում են Փարիզի ընդհատակյա մասում, եւ ստեղծվում է մարդկային գանգերից, խաչերից ու ոսկորներից կազմված մեծ կատակոմբ:
Թագավորի հրամանով լաբիրինթոսի մուտքին դրված է «Կանգ առ, այստեղ մեռածների թագավորությունն է» գրառումով ցուցանակ: