211652_close_icon
views-count924 դիտում article-date 19:33 01-05-2014

Հայաստանի ՊՆ «Զորական» երաժշտական խումբը նվաճել է «Վիվատ, Հաղթանակ» փառատոնի Գրան պրին

Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում, ապրիլի 30-ին, կայացել է «Վիվատ, Հաղթանակ» խորագրով 16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային փառատոնի գալահամերգը, որին, ի թիվս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Չեխիայի, Լատվիայի երաժշտական խմբերի, մասնակցեց նաև ՀՀ Պաշտպանության նախարարության «Զորական» երաժշտական անսամբլը: Փառատոնն անցկացվում է ՌԴ Պաշտպանության նախարարության, ՌԴ Դաշնային սահմանային ծառայության, ՌԴ ներքին գործերի, ինչպես նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձր հովանու ներքո: Փառատոնային մի քանի օրերի ընթացքում հայկական երաժշտական խումբը ներկայացել է տարբեր կատարումներով, իսկ Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երևան» ջազային ստեղծագործության կատարումը օգնեց նվաճել փառատոնի Գրան պրին: Երաժշտական ոլորտի անվանի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսինալ ժյուրին բարձր գնահատեց «Զորական» երաժշտական խմբի կատարողական վարպետությունն ու բեմական կեցվածքը:

Նմանատիպ նյութեր