211652_close_icon
views-count2177 դիտում article-date 16:15 01-05-2014

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

Մայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60 մարզիկներ։ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ուսանողական մարզական խաղերի ծրագրում այս տարի առաջին անգամ են կազմակերպվում ձյուդոյի մրցումներ: Այնուհետև տեղեկացրեց. «Սրանք նախապատրաստական մրցումներ են, որոնց նպատակն է պատրաստվել մյուս տարի բարձր մակարդակով անցկացվելիք ուսանողական առաջնությանը, որի արդյունքում կընտրվի 2015-ին Ուսանողական համաշխարհային ունիվերսիադայի՝ Հայաստանի ձյուդոյի թիմը»: Ըստ Հովհաննես Գաբրիելյանի՝ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը ձյուդոյի առաջնությանը մեծ է, քանի որ ձյուդոն Հայաստանում սիրված օլիմպիական ձև է: Հայաստանի ուսանողական մարզական խաղերի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ձյուդոյի առաջնությունը կազմակերպվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ համատեղ՝ մրցավարական բարձր անձնակազմի մասնակցությամբ: Ձյուդոյի առաջնության արդյունքները ներկայացնում ենք ստորև. Քաշային կարգ՝ 60 կգ, տեղ ազգանուն անուն բուհ 1-տեղ Հովսեփյան Վահագն /ՖԿՀՊԻ/ 2-տեղ ՈՒզունյան Հարություն /ՀԱԱՀ/ 3-տեղ Բակունց դավիթ /ԵՊԲՀ/ Քաշային կարգ՝ 66 կգ, 1-տեղ Ավետիսյան Արեգ /ՖԿՀՊԻ/ 2-տեղ Գրիգորյան Հրանտ /ՖԿՀՊԻ/ 3-տեղ Կարապետյան Համլետ /ՎՊՄԻ/ 3-տեղ Սարգսյան Լևոն /ԵՊԲՀ/ Քաշային կարգ՝ 73 կգ, 1-տեղ Մկրտչյան Ալբերտ /ՖԿՀՊԻ/ 2-տեղ Մանուկյան Ռաֆիկ /ՎՊՄԻ/ 3-տեղ Սիրունյան Նարեկ /ՎՊՄԻ/ 3-տեղ Վարդանյան Մանվել /ՏԱՏՀ/ Տերնոպոլ Քաշային կարգ՝ 81 կգ, 1-տեղ Նիկողոսյան Դավիթ /ՖԿՀՊԻ/ 2-տեղ Գառնիկյան Սուրիկ /ՖԿՀՊԻ/ 3-տեղ Իշխանյան Դավիթ /ԵՊԲՀ/ 3-տեղ Սերոբյան Հովհաննես /Ռազմական ինստիտուտ/ Քաշային կարգ՝ 90 կգ, 1-տեղ Չափարյան Անդրանիկ /ՖԿՀՊԻ/ 2-տեղ Աբրահամյան Հարություն /ՀՊՏՀ/ 3-տեղ Մարգարյան Մաքսիմ /ՖԿՀՊԻ/ 3-տեղ Մուրադյան Սարգիս /Ռազմական ինստիտուտ/ Քաշային կարգ՝ 90+ կգ 1-տեղ Կիրակոսյան Գարեգին /ՖԿՀՊԻ/ 2-տեղ Մարգարյան Գոռ /ԵՊՀ/ 3-տեղ Աթյան Շամիր /ՎՊՄԻ/ 3-տեղ Աջամյան Արթուր /ՀՊՃՀ/:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր