6116 դիտում
13:09 01-05-2014
Նորաթուխ պատգամավորը՝ մարդ առևանգելու և նրան ծեծելու մասին
ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, ապարանցի Վահրամ Մկրտչյանը հաստատում է, որ խնդիրներ է ունեցել իր բիզնես-գործընկեր, ԵՊՏՀ դասախոս Արտակ Ղուկասյանի հետ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահրամ Մկրտչյանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե Արտակ Ղուկասյանին վերջինս առեւանգել է եւ ծեծել:
Վ. Մկրտչյանը պատմեց, որ ինքը ունեցել է իր սեփական բիզնեսը: Խոսքը գրավատնային գործունեության եւ տարադրամի փոխանակման կետերի մասին է: «Զբաղված լինելով՝ ես այդ խարդախին, ով իմ աշխատակիցն էր, դրել եմ կառավարման եւ զբաղվել եմ իմ գործերով: 5 տարի հետո պատահաբար հայտնաբերել եմ, որ այդ դրամները գոյություն չունեն այդ ձեռնարկություններում: Հենց բացահայտվեց ամեն ինչ, քրեական գործ հարուցվեց: Ես անձամբ եմ իրեն դատական մարմիններին հանձնել: Ավելին` պարզվեց, որ նա, բացի ինձնից, ևս 28 մարդու փող է յուրացրել»,- ասաց պատգամավորը եւ ավելացրեց, որ ծեծ, ջարդ, ինչպես նաև առեւանգում չի եղել:
Նրա խոսքով՝ պարզապես ցանկանում են վարկաբեկել իր բարի համբավը. «Եթե մի քիչ էլ ջղայնացնեն, դատի կտամ: Դեռ չեմ ջղայնացել»:
Նմանատիպ նյութեր
37969 դիտում
09:22 08-07-2015
Երևանում նորաթուխ վարորդը իր «երկաթյա տաշտով» ճեմում էր «պռոտիվ», մինչև հայտնվեց ՃՈ տեսուչի տեսադաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
793 դիտում
15:42 28-11-2024
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
607 դիտում
15:27 28-11-2024
Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան