Երևանի կենդանաբանական այգին այսօր բացեց իր դռները
Այսօր Երևանի կենդանաբանական այգին ազդարարել է տարեշրջանի պաշտոնական բացումը.
Տոնական ժամանակացույցի համաձայն` այգին այցելուների համար կաշխատի մինչև երեկոյան 22:30-ը:
Այն իր այցելուներին կներկայանա մի շարք նորություններով` նոր կենդանատեսակներով և բարեկարգված տեսքով: Փոքրիկ ընթերցողներին կներկայացվի ԶՈՒ ամսագիրի նորացված տարբերակը, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր` այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ: Այս տարի ևս այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով:
Այգում փոքրիկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 10:00-ից և կշարունակվեն մինչև 18:00-ն:
11:00-ից մինչև 16:30-ը` այգում կիրականացվեն կենդանիների ցուցադրական կերակրումներ, որի ընթացքում այցելուները կարող են տեսնել կենդանիների կերակրումը: Այցելուները կերակրման ժամանակացույցին կարող են ծանոթանալ և´մուտքի, և´կենդանիների ազատավանդակների մոտ փակցված ցուցանակներից:
Այգու տարբեր հատվածներում կլինեն մրցութային և տեղեկատվական տաղավարներ`
· 10:00-18:00 Երևանի կենդանաբանական այգու խաղային տաղավար
· 10:00-18:00 Երևանի կենդանաբանական այգու նոր ծրագրերի տաղավար
· 10:00-18:00 Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) տաղավար
· 10:00-18:00 ‹‹ԼՈՆԴՈՆ ԱՅ›› միջազգային ուսումնական կենտրոնի տաղավար
Երաժշտական կատարումներով հանդես կգան մի շարք երաժշտական և արվեստի դպրոցների սաներ, թատերական խմբեր, ստեղծագործական կենտրոններ`
· Գ. Բուդաղյանի անվան համար 17 արվեստի դպրոց,
· Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց,
· Արաբկիրի վարչական շրջանի Սարաջանովի անվան երաժշտական դպրոցը,
· Թատերական գործիչների միության թատերական խումբ,
· «Բումբումիկ» ստեղծագործական կենտրոնը:
Տարեշրջանի պաշտոնական բացման oրակարգ>>