Առանց ֆունկցիոնալ պատրաստության տակտիկան չի աշխատում. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վերլուծել է իր թիմի ընթացիկ մրցաշրջանի հաջող ելույթները: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը ներկայումս գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարաջյին աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել եզրափակիչ:
« Առանց ֆունկցիոնալ պատրաստության տակտիկան չի աշխատում: Եվ հակառակը: Բացի այդ մեծ դեր է խաղում ֆուտբոլիստների էմոցիոնալ վիճակը: Այդ բոլոր որակները մեր թիմում գտնվում են բարձր մակարդակի վրա»,-ասել է Սիմեոնեն: