Դերենիկ Դումանյանը կառավարությունից հեռացել է տխուր․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կառավարական երրորդ մասնաշենք և նախարարների նշանակում կատարել, շատ տխուր մի իրավիճակ է ստեղծվել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այդ արարողության ընթացքում բավականին տխուր է եղել: Ավելին՝ երբ վարչապետը հեռացել է, նրանից անմիջապես հետո կառավարության շենքից հեռացել է նաև Դերենիկ Դումանյանը` իր հետ ոչինչ չտանելով և գնալիս անգամ ցտեսություն չի ասել: Իսկ երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը մենակ չէր եկել կառավարություն: Նրան ուղեկցում էր ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: