3001 դիտում
23:34 30-04-2014
ՊԵԿ-ը միացվել է ֆինանսների նախարարության, իսկ ճարտարապետության պետական կոմիտեն՝ քաղաքաշինության նախարարությանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՊԵԿ-ը միացվել է ֆինանսների նախարարության, իսկ ճարտարապետության պետական կոմիտեն՝ քաղաքաշինության նախարարությանը:
Ըստ հրամանագրի.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:
2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
16:50 20-04-2016
Ապրիլի 21-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները
1849 դիտում
18:08 04-05-2016
Մայիսի 5-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները
Այս բաժնից
517 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
694 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
703 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը