211652_close_icon
views-count889 դիտում article-date 21:14 30-04-2014

Հայաստանի առաջնություն. չեմպիոնության համար պայքար սրվում է

Տեղի ունեցան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված վերջին հանդիպումները: Ատաջատար «Արարատ»-ը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալեց «Փյունիկ»-ին: 15-րդ րոպեին հոյւրերին առաջ մղեց Աղվան Պապիկյանը, իսկ խաղավարտից 4 րոպե առաջ Միլոշ Ստամենկովիչ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ «Փյունիկ»-ը խաղի 30-րդ րոօեին մնաց 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Նարեկ Ասլանյանին: Զուգահեռաբար ընթացող խաղում «Բանանց»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը և միավոների քանակով հավասարվեց առաջին տեղը զբաղեցնող «Արարատ»-ին: Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Արարատ»-ն ու «Բանանց»-ը իրենց ակտիվում ունեն 44 միավոր: «Արարատ» - «Փյունիկ»՝ 1:1 Գոլեր` Ստամենկովիչ 86' (11մ) – Ա. Պապիկյան 15' «Ուլիս» - «Գանձասար»՝ 1:0 Գոլ` Դ. Մինասյան 48' «Շիրակ» - «Միկա»՝ 2:0 Գոլեր`Մուրադյան 80', Ս. Դեբլե 93' «Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:0 Գոլեր` Գ. Կարապետյան, 47', Վ. Այվազյան 92'

Նմանատիպ նյութեր