Շախմատի օլիմպիադա. Հայաստանի երկու հավաքականները պայքարում են չեմպիոնության համար. ուղիղ միացում
Բաթումիում մեկնարկում է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 10-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է ԱՄՆ-ի թիմի հետ: Առաջին խաղատախտակում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոնի թեկնածու Ֆաբիանո Կարուանայի հետ: Այժմ մեր հավաքականը 15 միավորով զբաղեցնում է 2-5-րդ հորիզոնականները:
Մրցաշարային աղյուսակը սենսացիոն կերպով գլխավորում է Լեհաստանը` 16 միավոր:
Կանանց Հայաստանի հավաքականը 10-րդ տուրում կխաղա Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ մեր կանայք 15 միավորով 2-4-րդ տեղում են: Առաջատարը Չինաստանի թիմն է՝ 16 միավոր:
Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ադրբեջան մրցամարտերի ուղիղ ընթացքը՝ այստեղ.