1684 դիտում
17:41 30-04-2014
ԱԺ-ն լինելու է ոչ թե բռունցքներ օգտագործելու, այլ մտքի կռվի ամբիոն. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմաթիվ թերություններ է ունեցել և եղել սկանդալների կիզակետում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե Տիգրան Սարգսյանը հայտնի էր մի շարք թերություններով և սկանդալներով՝ մասնավորապես նկատի ունենալով հայտնի «Օֆշորի» գործը:
Վարչապետը նաև նշեց, որ իրեն հայտնի չէ որևէ իրավական գնահատական, որով կապացուցվեր Տիգրանի Սարգսյանի մեղավորությունը, հետևաբար, չի կարող համաձայնվել Արամ Մանուկյանի դիտարկման հետ, սակայն չբացառեց, որ Տիգրան Սարգսյանը, այնուամենայնիվ, թերություններ ունեցել է:
Հ. Աբրահամյանը ասաց, որ պատրաստ են աշխատելու բոլոր քաղաքական ուժերի հետ, կոչ արեց նաև իր բոլոր գործընկերներին բաց լինել ցանկացած քննարկման համար՝ նշելով, որ դա պետք է լինի երկկողմ, այլ ոչ «ուլտիմատումներով»:
«Սա պետք է լինի ոչ թե բռունցքներ օգտագործելու ամբիոն, այլ պետք է լինի մտքերի կռվի ամբիոն: Ես իմ բոլոր գործընկեր-նախարարներին հրահանգ եմ տվել, որպեսզի շատ հարգալից լինեն բոլոր պատգամավորների նկատմամբ, լինեն կոռեկտ և զուսպ»,-ասաց նա:
Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ ասելու են այն, ինչ անելու են և ներկայացնելու են իրական ծրագիր. «Գրելու ենք քիչ և անելու ենք շատ: Դեմ եմ շատ գրելուն, քիչ անելուն: Իսկ եթե քիչ գրենք, շատ անենք, իմ կարծիքով, կունենանք և՛ ընդդիմության, և՛ հասարակության շնորհակալանքի և գովեստի խոսքեր»:
Նմանատիպ նյութեր
1017 դիտում
14:04 06-06-2015
Վիճաբանություն, բռունցքներ, դանակ
Այս բաժնից
508 դիտում
14:18 28-11-2024
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը