211652_close_icon
views-count1081 դիտում article-date 15:11 30-04-2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորալան ուղերձ է հղել Ջազի միջազգային օրվա կապակցությամբ

Ուղերձում ասվում է. «Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ. Ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ: Հայերիս համար ջազը հոգեհարազատ է, ու դա բացառապես մեր տաղանդաշատ ջազմենների ու ժանրում ստեղծագործությունների շնորհիվ, ինչը միշտ էլ առանձնակի է գնահատվել՝ Հայաստանին բերելով ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի, իսկ Երևանին էլ՝ այդ ինքնատիպ ճյուղի տարածաշրջանային կենտրոնի համբավ: Հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում, և մեր կատարողական արվեստն, անշուշտ, արժանի է առավել ուշադրության: Նաև այս փաստով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի անընդմեջ մենք Երևանում առանձնակի նշում ենք Ջազի միջազգային օրը, որն արդեն իսկ հասցրել է սիրվել ու գնահատվել ոչ միայն արվեստասեր երևանցիների, այլև մեր քաղաքի օտարերկրացի բազմաթիվ հյուրերի կողմից: Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ ջազային երաժշտության բոլոր հեղինակներին ու կատարողներին մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ներշնչանք ու նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր սիրելի մայրաքաղաքի մշակութային ջերմ մթնոլորտի»:

Նմանատիպ նյութեր