211652_close_icon
views-count39535 դիտում article-date 17:43 03-05-2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Արդեն 25 տարի է, ինչ Միավորված ազգերի կազմակերպության կողմից մայիսի 3-ը հռչակված է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր, ինչն իր հերթին վերահաստատում է ազատ խոսքի, ազատ մամուլի անհրաժեշտությունն ու լրագրողական աշխատանքի կարևորությունը: Մեր անկախ պետականության ստեղծմանը նախորդած ու դրան հաջորդող ժամանակահատվածում մենք բազմիցս համոզվել ենք, որ ազատ մամուլի առկայությունն էական դերակատարում ունի մեր պետության կայացման ու զարգացման գործում: Եվ այսօր կարող ենք վստահաբար արձանագրել, որ զանգվածային լրատվության միջոցները դարձել են իրավական և ժողովրդավարական Հայաստանի առաջընթացի կարևոր բաղադրիչը: Հարգելի՛ լրագրողներ, հավատարիմ մնալով խոսքի ազատության և ժողովրդավարության սկզբունքներին, դուք այսօր շարունակում եք իրականացնել կարևոր առաքելություն՝ ձեր նպաստը բերելով մեր երկրի կայուն ու շարունակական զարգացմանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ մնալ միշտ անաչառ՝ գրանցելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պատասխանատու ձեր աշխատանքում: [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր