1686 դիտում
10:50 30-04-2014
ՀԱԿ֊ը ձևավորվել է մի քաղաքական ուժի շուրջ, որն այլևս գոյություն չունի․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ նախագահի ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ խմբակցության որոշումն այնքան էր զայրացրել ՀԱԿ-ական ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանին, որ նա չդիմացավ ու հայտարարեց, թե ՀԱԿ դաշինք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Հայտնի է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ չէր ենթարկվել խմբակցության որոշմանն ու քվեարկեց գործընկերոջ՝ Հ. Բագրատյանի օգտին։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը իր այդ քայլը բացատրեց, որ իր բարոյական պարտքն է կատարել՝ քվեարկելով Բագրատյանի օգտին և դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին։
Բայց թե դրանից հետո պարոն Փաշինյանի համար վիրավորական չէ՞, որ Բագրատյանը հայտարարում է, թե Փաշինյանի հարազատ ՀԱԿ դաշինքը չկա։ Ի պատասխան մեր այս հարցին, Ն. Փաշինյանն ասել է. «Պարոն Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ խմբակցությունը ձևավորվել է մի քաղաքական ուժի շուրջ, որն այլևս գոյություն չունի։ Նա ընդամենը փաստ է արձանագրել, և ես չեմ կարող դրա մեջ վիրավորական կամ ոչ վիրավորական փաստ տեսնել։ Ցավալի է, որ այդպես է, բայց դա փաստ է»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը