211652_close_icon
views-count1123 դիտում article-date 18:38 29-04-2014

«Բավարիա»-ի հետ խաղում մտադիր չենք «ավտոբուս» կանգնեցնել դարպասի առջև. Բեյլ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիա»-ի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը մտադիր չէ ամբողջ խաղի ընթացքում մտածել միայն սեփական դարպասները անառիկ պահել մասին: « Մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Չնայած, որ առջևում մեզ բարդ հանդիպում է սպասվում, այդուհանդերձ ես զգում եմ, որ մենք արդեն դուրս ենք եկել եզրափակիչ: Մենք գիտենք, որ դժվար է լինելո, բայց յուրաքանչյուր խաղացողը ներդնելու է իր ամբողջ ուժերը, որպեսզի դուրս գանք եզրափակիչ: «Ռեալ»-ը չի պատրաստվում «ավտոբուս» կանգնեցնել դարպասի առջև»,-ասել է Բեյլը:

Նմանատիպ նյութեր