211652_close_icon
views-count5771 դիտում article-date 14:58 29-04-2014

ԱԺ-ն արդեն նոր նախագահ ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ այսօր` ապրիլի 29-ին ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Այս մասին քվերակությունից հետո հայտարարեց Հաշվիչ Հնաձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ Գալուստ Սահակյանի օգտին քվերակել է 101 պատգամավոր, իսկ Հրանտ Բագրատյանի օգտին՝ 3-ը: Քվեարկությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 106 պատգամավոր, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12610/]տեկացրել էինք,[/url] որ ՀՀ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ այսօր` ապրիլի 29-ին, ԱԺ պատգամավորները Աժ նախագահ են ընտրում: Ընտրություններին Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն, բացի Գալուստ Սահակյանից, ինքնառաջադրվել է նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բայցեւայնպես, մինչեւ քվեարկությունը ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Ավելի ուշ ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էին, որ իրենք մասնակցել են քվեարկությանը եւ ընտրել Հրանտ Բագրատյանին: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+

Նմանատիպ նյութեր