996 դիտում
12:41 29-04-2014
Վանաձորը կունենա իր Պետական համալսարանր. Արմեն Աշոտյան
ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշտոյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է.
«Վաղը ՀՀ Կառավարության նիստում կքննարկվի Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի հենքի վրա Վանաձորի Պետական Համալսարան ստեղծելու հարցը:
Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բուհի առջև դրված նոր խնդիրներով և նպատակներով: Ինստիտուտը այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն մանկավարժական, նաև այլ ուղղություններով /թարգմանչական գործ, դեղագործական քիմիա, լրագրություն, սոցիալական աշխատանք, կառավարում և այլն/:
ԲՈՒՀ-ի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել մարզի և քաղաքի հետագա զարգացման համար, առավել լայն սպասարկելով տարածաշրջանի տնտեսական և սոցիալական խնդիրները:
Համալսարանի գաղափարն իր բովանդակությամբ ենթադրում է գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների և դասավանդման սերտ զուգակցման, ինչպես նաև՝ վերջիններիս մեջ սովորողների ներգրավման նոր, ավելի բարձր մակարդակ և հետևաբար ներառում է տարածաշրջանի համար գիտական և մշակութային կենտրոնի գործառույթներ»:
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
08:27 05-02-2014
2 օր շարունակ Վանաձորը մասամբ զրկված է թե գազամատակարարումից, և թե հոսանքից. ՀԺ
940 դիտում
19:15 02-04-2015
Վանաձորը կմասնակցի դրամաշնորհային մրցույթի առաջիկա փուլին
Այս բաժնից
457 դիտում
11:57 28-11-2024
Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի. Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են