1927 դիտում
10:49 29-04-2014
Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության փոխնախարա՞ր. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրվա ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը շատ կարճ-կոնկրետ է եղել: Նիստն էլ շատ կարճ է տևել: Ի դեպ, եթե Արմեն Աշոտյանն իրերը հավաքել էր ԿԳՆ-ից՝ վստահ, որ այլևս նախարար չի աշխատելու, Վարդան Այվազյանն էլ իրերը հավաքած է եղել՝ նախարար աշխատելու համար: ԳՄ-ին ներկայացած Սերժ Սարգսյանը մտել-ասել է՝ ի՞նչ եք կարծում՝ Գալուստին առաջարկում եմ ԱԺ նախագահ, փորձառու է, նորմալ կաշխատի: Ծերերը գլուխները տմբտմբացրել են, մթոմ լավ կարծիքի են:
Հետո բացվել է պետաիրավականի ու ԵԽԽՎ-ի հարցը: Բանն այն է, որ բավական լուրջ լոբբինգ է արված եղել, որպեսզի ԵԽԽՎ-ն ղեկավարի Արփինե Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանն առաջարկել է Հերմինե Նաղդալյանին:
Ի դեպ, մեր աղբյուրը չբացառեց, որ Արփինե Հովհաննիսյանը դառնա արդարադատության փոխնախարար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են