1217 դիտում
19:50 22-02-2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության տնօրենին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 22-ին ընդունել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության (ABA ROLI) տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնին:
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Արդարադատության նախարարության և «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության միջև համագործակցությունը սկսած 2005 թվականից մինչ օրս եղել է արդյունավետ և կառուցողական բնույթ է ունեցել: Նախարարը կարևորել է կողմերի միջև համագործակցության խորացումը և ընդգծել, որ իրավական ոլորտի հետագա զարգացման համար իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ:
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության (ABA ROLI) տնօրեն Էլիզաբեթ Անդերսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ընկերակցության կողմից իրականացվող գործողությունների ծրագիրը: Այն նախատեսվում է կազմակերպել իրավական ոլորտում իրազեկման բնույթի մի շարք աշխատաժողովներ, ինչպես նաև ՝ իրավաբանների, փաստաբանների, լրագրողների և այլ թիրախային խմբերի համար փորձի փոխանակման դասընթացներ:
ABA ROLI-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նաև ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի հետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը