Հանրապետության փաստաբանների պալատում հյուրընկալվել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. ֆոտոռեպորտաժ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարը նշել է, որ երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով առաջիկայում նոր հուշագիր կստորագվի, որի արդյունքում առկա փոխգործակցությունը կմտնի որակապես նոր փուլ:
Նախարարն ընդգծել է, որ փաստաբանական համայնքը Հայաստանի ամենակայացած մասնագիտական կառույցներից մեկն է: «Փաստաբանների պալատն այսօր հայտ է ներկայացում լրջագույն դերակատարում ստանձնելու ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության երաշխավորման գործում»,- ասել է արդարադատության նախարարը: