211652_close_icon
views-count1702 դիտում article-date 08:38 29-04-2014

Տիգրան Սարգսյանը հրաժարվել է մեդիաոլորտից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձևով էլ հրաժարվել է մեդիաոլորտից։ Բանն այն է, որ Տ. Սարգսյանն այլևս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքերի և օրաթերթերի։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ այժմ նախկին վարչապետը չի որոշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու, արդյոք դիվանագիտական աշխատանքներ է իրականացնելու, թե ՀՀ-ում որևէ այլ գործունեություն է ծավալելու։ Նախկին վարչապետը սպասում է նոր առաջարկների»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր