Եվրոպայի չեմպիոն Հայկ Շահնազարյանի դիմավորումը` «Զվարթնոց» օդանավակայանում. ֆոտոռեպորտաժ
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին WBO վարկածով առաջին կիսամիջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հայկ Շահնազարյանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին, Կրասնոդարում կայացած արհեստավարժ բռնցքամարտի երեկոյում Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Հայկ Շահնազարյանը վճռորոշ մենամարտում պարտության էր մատնել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Ֆելիքս Լորին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի