«Ռեալ»-ը ժամանել է Մյունխեն
«Ռեալ»-ը այսօր ժամանել է Մյունխեն, որտեղ երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում մրցելու է «Բավարիա»-ի հետ, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը: Օդանավակայանում իսպանական ակումբին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, ովքեր առիթը բաց չեն թողել լուսանկարվել իրենց կուռքերի հետ:
«Բավարիա» - «Ռեալ» խաղը կկայանա Երևանի ժամանակով 22:45-ին: