Պակիստանի մզկիթում գրանցված պայթյունը 3 երեխայի կյանք է խլել
Պակիստանի Քարաչի քաղաքում մզիկիթին կից իսլամիստական սեմինարիայում պայթյուն է իրականացվել։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Պայթյունի հետևանքով զոհվել է 8֊ից 12 տարեկան ավելի քան 3 աշակերտ, վիրավոր է 10֊ից ավելի երեխա։
Հարձակման պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել։
Հիշեցնենք, որ ապրիլի 25֊ին Քարաչիի մզկիթի պայթյունի հետևանքով գրանցվել էր 4 զոհ, վիրավոր էր 15 մարդ։