Հավատում եմ, որ «Բավարիա»-ն կկարողանա հաղթել «Ռեալ»-ին. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաջողություն է մաղթել «Բավարիա»-ին`Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալ»-ի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ:
« Բնականաբար, ես հաջողություն եմ մաղթում «Բավարիա»-ին: Շարունակում եմ հավատալ, որ մյունխենցիները կկարողանան նվաճել եզրափակչի ուղեգիր»,-նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բավարիա» առաջին հանդիպումն ավարտվել է իսպանական ակումբի 1:0 հաշվով հաղթանակով: