211652_close_icon
views-count1508 դիտում article-date 19:08 27-04-2014

«Չելսի»-ն խառնեց «Լիվերպուլ»-ի չեմպիոնական ծրագրերը. տեսանյութ

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ 36-րդ տուրում, որի շրջանակում առաջատար «Լիվերպուլ»-ը հյուրընկալեց «Չելսի»-ին: «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյոյի սաների հաղթանակով: 45-րդ րոպեին Ստիվեն Ջերարդը վտանգավոր գոտում կորցրեց գնդակը, որից հետո Դեմբա Բան մենա-մենակ դուրս եկավ Մինոլյեի առջև և վերջինիս ոտեքերի արանքով գնդակ ուղարկեց դեպի դարպասը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Լիվերպուլ»-ը մեծ ջանքեր գործադրեց պարտությունից խուսափելու համար, սակայն այդպես էլ չկարողացավ ճեղքել «Չելսի»-ի պաշտպանական դիրքերը: Խաղավերջում լոնդոնցիները հակագրոհի արդյունքում խփեցին նաև երկրորդ գնդակը և այդպիսով խառնեցին «Լիվերպուլ»-ի չեմպիոնական ծրագրերը: «Լիվերպուլ» - «Չելսի»`0:2 Գոլեր` Բա 45+4', Վիլիան 90+3'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր