211652_close_icon
views-count1252 դիտում article-date 14:18 27-04-2014

Փաստաբանների պատվիրակությունը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել Հայաստանի փաստաբանական ինստիտուտի զարգացմանը: Միջոցառումների ընթացքում ապրիլի 23-ին տեղի է ունեցել քննարկում «Փաստաբանական ինստիտուտի մարտահրավերներն ու արդի զարգացումները» թեմայով՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Բելոռուսի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Ռուսաստանի փաստաբանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցները քննարկման առարկա են դարձրել՝ • անվճար իրավաբանական օգնության շրջանակները, հանրային պաշտպանի ինստիտուտը (ֆինանսավորում, կադրերի ընտրություն և վերապատրաստում, վերահսկողություն, էլեկտրոնային համակարգերի ներդրում), • փաստաբանական գաղտնիքը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում, • փաստաբանի պաշտպանվածությունը քրեական վարույթի շրջանակներում (փաստաբանին վստահորդի հետ նույնականացման անթույլատրելիությունը), փաստաբանի թեկնածուների ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը, հեռավար վերապատրաստման հնարավորությունները և փաստաբանական կառույցների համագործակցության հեռանկարները. «Ֆրանսիական ԿԱՌՊԱ կոնցեպտի ներդրման հեռանկարները ԱՊՀ պետություններում»: Քննարկման ավարտին Հայաստանի փաստաբանների պալատի և Վրաստանի, Մարսելի ու Բելոռուսի փաստաբանների պալատների միջև կնքվել է համագործակցության հուշագրեր: Նույն օրը՝ ապրիլի 23-ին, ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վեհափառը իր հայրապետական օրհնությունն է հղել հայ և արտասահմանցի գործընկերներին։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառի կողմից փաստաբանների ընդունելության ցանկությանը ընդառաջելու համար և կարևորել այդ հանդիպումը: Գարեգին Երկրորդը հայրապետական ողջույներն է փոխանցել փաստաբաններին և խոսել հայ եկեղեցու դերի ու նշանակության մասին: Գարեգին Երկրորդի խոսքով պետականության բացակայության տարիներին եկեղեցին իր վրա է վերցրել ամենածանր հարվածները բոլոր հարցերում՝ վերապրել է հայոց ցեղասպանությունը, խորհրդային անաստվածությունը: Եկեղեցին է սատար կանգնել հայապահպանության գործին սփյուռքահայ համայնքներում։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Վեհափափառը հայտնել է, որ. ՙՎաղը մեր խոնարհումն ենք բերում հայոց ցեղասպանության զոհերին և մեր շնորհակալությունը հայտնում դատապարտող ու ճանաչող երկրներին և մեր աղոթքն ենք բերում ձեր գործի հաջողության համար՚: Ապրիլի 24-ին փաստաբանների պատվիրակությունը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում: Պատվիրակության անդամները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1.500.000 զոհված հայերի հիշատակին: Արտերկրից եկած փաստաբանները լրատվամիջոցներին տված հարցազրույցներում խստորեն դատապարտել են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ոճիրը իրականացնող թուրքական պետության գործողությունները հայոց ցեղասպանության մերժման կապակցությամբ: Վրաստանի Փաստաբանների պալատի նախագահ Զազա Խատիաշվիլին նշել է, այն ցավը, որ տեսել է հայ ժողովուրդը, չպետք է կրկնվի և թուրքական իշխանությունների գործողությունները դատապարտելի են: ՙԹուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ ու ճանաչի հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների հանդեպ իրագործած սպանդը՚,- նշել է Խատիաշվիլին: Արտերկրից ժամանած հյուրը եղել են Հայաստանի պատմամշակությաին վայրերում ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր